Նորքի հիվանդանոցից փախուստի դիմած կալանավորը դեռ արտերկրում է
Փողերի լվացման գործով դատաքննությունը շարունակվում է...
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած Սուրեն Վաչիկի Գաբրիելյանը դեռ չի հայտնաբերվել: Սուրեն Գաբրիելյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նրա փախուստի դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է, իսկ իր պաշտպանյալը գտնվում է արտերկրում: Թե կոնկրետ որտեղ է այժմ Սուրեն Գաբրիելյանը, հայտնի չէ, նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում:
Ինչ վերաբերում է փողերի լվացման գործին, ապա Սուրեն Գաբրիելյանի մասով գործը կասեցված է, քանի որ նա փախուստի մեջ է: Իսկ մյուսների՝ Արա Կիրակոսյանի եւ Մելիք Եսայանի դեմ առաջադրված մեղադրանքի մասով դատաքննությունը շարունակվում է: Վերջին նիստը կայացել է օրերս: Հակոբ Ճարոյանն ասաց, որ մեղադրողը առաջարկել է հաջորդ նիստը նշանակել մեկ ամիս հետո, քանի որ ցանկանում են Արա Կիրակոսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխել՝ ավելի խստացնել: Նիստը հետաձգելու պատճառ է նաեւ այն, որ գործով նշանակված է դատապրանքագիտական փորձաքննություն, սպասում են դրա եզրակացությանը: Այս միջնորդությանը փաստաբանը առարկել է, դատարանը նշել է, որ հաշվի կառնի պատճառաբանությունը, հաջորդ նիստը նշանակված է մայիսի 10-ին:
Հիշեցնենք, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած Սուրեն Գաբրիելյանը հայտնաբերվել էր Վրաստանում: Նա մի շարք առողջական խնդիրներ ուներ եւ երկար ժամանակ գտնվում էր հիվանդանոցում: Նրա մասով քրեական գործի քննությունը առանձնացվել է: Մյուս երկու մեղադրյալների՝ Արա Կիրակոսյանի եւ Մելիք Եսայանի մասով քրեական գործը ուղարկվել է դատարան, այն քննվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Սուրեն Գաբրիելյանի մասով գործը առանձնացվել է, քանի որ նա գտնվում է փախուստի մեջ: Այս գործում խառնված են մի շարք պաշտոնյաններ մասնավորապես փաստաբան Ճարոյանը մտադիր է դատարան կանչել ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանին, ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին: Հակոբ Ճարոյանն հայտնել է, թե Արթուր Բաղդասարյանի ուղարկած գրության հիման վրա հարուցված քրեական գործի արդյունքում ՀՀ երեք քաղաքացի է դատվում եւ Հայաստանի բանկերից մեկտ 8մլն եվրո է տվել ԻԻՀ դեսապանատնը, 1մլն էլ դեռ պետք է տա:
Բանն այն է, որ այս գործի շրջանակներում կալանավորվածները մեղադրվում են պաշտոնական դիրքի չարաշահման, փողերի լվացման, խարդախության համար եւ կալանքի տակ գտնվող անձանցից մեկը՝ Արա Կիրակոսյանը, եղել է այդ բանկի կառավարիչ: Բանկը, ընդունելով, որ իր աշխատակիցը խախտում է արել, սակայն չսպասելով քննության ավարտին, դատավճռին, ԻԻՀ դեսպանատանը իր միջոցներից տվել է 8մլն եվրո, դեռ 1մլն-ն էլ պետք է տա:





























