Մի խումբ հայ եւ թուրք երաժիշտներ ապրիլի 22-ին Ստամբուլում համերգով հանդես կգան 1915-ի ապրիլի 24-ին մահվան ուղարկված հայ մտավորականների հիշատակին։

Համերգին մասնակցելու են Հասմիկ Հարությունը, Կարինե Հովհաննիսյանը, Արա Դինքջյանը, Օննիկ Դինքջյանը, Շահան Արծրունին, Հայկ Յազդջյանը եւ այլք։

Համերգի կազմակերպիչներն են Anadolu kultur, Kalan Muzik, Fineco թուրքական կազմակերպությունները եւ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը։