Ռուսաստանը չի պատրաստվում կայսրություն հիմնել, այլ ձգտում է զարգացնել ինտեգրացիոն գործընթացները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ եթերում ասուլիսի ընթացքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք զարգացնում ենք հարաբերությունները Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մեր հարեւանների՝ Ղազախստանի, Բելառուսի հետ։ Ինչումն է այդ միավորումների իմաստը, ոչ նրա, որ մեր կողմը քաշենք։ Այլ այն է, որ մեր երկրներում ապրող մարդիկ սկսեն ավելի լավ ապրել, որ սահմանները բաց լինեն։ Մենք նաեւ հարաբերություններ ունենք Հայաստանի, այժմ արդեն Ղրղըզստանի հետ»,- ասել է Պուտինը։
«Մենք չենք պատրաստվում կայսրություն հիմնել։ Այդպիսի նպատակներ չունենք, թեեւ մեզ մեղադրում են դրա մեջ։ Դա նորմալ եւ բնական ինտեգրացիոն գործընթաց է»,- ընդգծել է Պուտինը։




























