ՀՀ պաշտպանության նախարարությունն իր վարկածն է առաջ քաշում` կապված հուլիսի 27-ին Տավուշի մարզի զինվորական դիրքերում 29-ամյա հայ սպայի մահվան կապակցությամբ: Ըստ այդմ, ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում գտնվող մարտական հենակետում հրաձգային դասակի հրամանատար, հենակետի ավագ, լեյտենանտ Արտակ Սինարի Նազարյանը (ծնված 1979թ.), ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված մարտական զենքից ինքն իրեն հասցրել է հրազենային մահացու վերք: Կատարվում է հետաքննություն:

Նշենք, որ Արտակ Նազարյանը մեր գործընկեր, լրագրող Ծովինար Նազարյանի եղբայրն է: Դեպքը տեղի է ունեցել երեկ` հուլիսի 27-ի առավոտյան, ծնողներին հայտնել են երեկ ժամը 17-ին: Ներկայում Արտակի դիակը Երեւանում է: Հարազատները, սակայն, չեն հավատում այս վարկածին: