Հուլիսի 27-ի երեկոյան Հրազդան-Մեղրաձոր ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրում` Մարմարիկ գետում, ջրահեղձ է եղել մի քաղաքացի:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ժամը 20.33-ին ջրափրկարարների կողմից գետից դուրս է բերվել Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 19-ամյա Էդգար Պողոսյանի դին եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: