Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը Արարատի մարզի Այգավան գյուղի մերձակայքում տեղի է ունեցել ավտոպատահար: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունից, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արարատ քաղաքի բնակիչ, 25-ամյա Արմեն Անդրեասյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի 77 ՍԼ 005 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու շրջվել, ինչի հետեւանքով Ա. Անդրեասյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Արարատ քաղաքի հիվանդանոց, այնուհետ` Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է ծանր:




























