Գիտնականները հայտարարել են, որ վերջին 10 տարիներին արեւադարձային անտառների հատումները Բրազիլիայում 80%-ով նվազել են: Եթե 2004 թվականին այս երկրում 27.772 քառ. կմ մակերեսով անտառահատումներ են գրանցվել, ապա 2012-ին այդ ցուցանիշը կազմել է 4.656 քառ. կմ: 2014 թվականին անտառահատումների մակերեսը նույնն է եղել:

Ըստ Gazeta-ի, այդպիսի հաջողություններ գրանցվել են, առաջին հերթին, բնության պահպանության ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մի ամբողջ համակարգի մշակման արդյունքում:

Նախ մասնագետներն այցելել են այն անտառներ, որտեղ հատումներ են կատարվում, եւ իրենց շահի համար հատումներ իրականացնող արդյունաբերական ձեռնարկությունների «սեւ ցուցակ» կազմել: Այնուհետեւ տուգանել են այդ ձեռնարկություններին:

Սակայն ամենամեծ ձեռքբերումը հետազոտողները համարում են արբանյակային դիտարկման համակարգը, որը թույլ է տալիս մշտապես հետեւել, թե ինչ է կատարվում արեւադարձային անտառներում, եւ ժամանակին կանխել խախտումները: