Հնագետները Հնդկաստանում պեղումների ժամանակ մարդկային չորս կմախք են հայտնաբերել, որոնք, ամենայն հավանականությամբ, պատկանում են հարապյան քաղաքակրթության ժամանակաշրջանին:

Մնացորդները պատկանում են երկու տղամարդու, կնոջ եւ երեխայի: Գիտնականները հույս ունեն, որ այս գտածոն կօգնի հնագույն քաղաքակրթության ուսումնասիրման հարցում:

Հարավային Կորեայից մասնագետները ԴՆԹ-ի հետազոտություն կանցկացնեն: Նրանց խոսքով, կմախքները լավ են պահպանվել:

Ըստ ВВС-ի, պեղումների վայրում նաեւ հացահատիկով լի խեցե ամաններ եւ այլ իրեր են հայտնաբերվել, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ բնակիչները հավատացել են վերամարմնավորմանը:

«Ռոսբալտ»-ի փոխանցմամբ, Հնդկաստանից եւ Հարավային Կորեայից գիտնականներն ու հնագետները Մոհենջո-Դարոյում պեղումներ են անցկացնում 2013 թվականից: