Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման 8 հավակնորդները, որոնք միջեւ մրցամարտը կայանալու է 2011 թվականի գարնանը Ռուսաստանի Կազան քաղաքում, կմրցեն նոկաուտ համակարգով: Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, քառորդ եզրափակիչ եւ կիսաեզրափակիչ փուլերում կխաղացվեն 4-ական, եզրափակիչում` 6 պարտիա:
Վիճակահանության համաձայն, առաջին փուլում կհանդիպեն հետեւյալ զույգերը.
Վեսելին Թոփալով (Բուլղարիա) - Գատա Կամսկի (ԱՄՆ)
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Թեմուր Ռաջաբով (Ադրբեջան)
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան)
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել):
Լեւոն Արոնյանը, Գելֆանդին հաղթելու դեպքում, կիսաեզրափակիչում կհանդիպի Թոփալով-Կամսկի զույգի հաղթողի հետ:




























