Hop Theory-ն ամերիկացի գործարար Բոբի Գատուզոյի մշակած արտադրանքն է, որը թույլ է տալիս պատրաստել սեփական գարջուրը՝ թեյի փաթեթիկների նմանությամբ: Սաշե-փաթեթիկները լցված են տարբեր բաղադրություններով, այդ թվում՝ գայլուկով, գինձի սերմերով եւ նույնիսկ նարնջի կեղեւով:
Մեկ փաթեթիկը թույլ է տալիս պատրաստել 4 գաբաթ գարեջուր, ուստի առաջին գավաթից հետո նոր սաշե-փաթեթիկ օգտագործելու անհրաժեշտություն չկա: Նշվում է, որ յուրաքանչյուր փաթեթիկ մեկ բաժնի համար պարունակում է մոտ 5 կալորիա: Բոբի Գատուզոն իր նախագիծը հրապարակել է Kickstarter կայքում եւ դրա իրացման համար 42 օրվա ընթացքում հույս ունի հավաքել 25 հազար դոլար, հայտնում է Kedem-ը:





























