Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում տեղակայված Dolicious Donuts ռեստորանն այցելուներին 100 դոլար արժողությամբ փքաբլիթներ է առաջարկում: Դրանց պատրաստման ժամանակ 39 դոլար արժողությամբ Bling H20 շշալցված ջուր եւ 24 կարատանոց ուտելի ոսկի է օգտագործվում:

Ըստ Lenta.ru-ի, աղանդերը պատված է սառեցված գինով եւ շոկոլադե քացախով ջնարակով, ինչպես նաեւ զարդարված ադամանդ հիշեցնող շաքարի բյուրեղներով:

The New York Post-ի փոխանցմամբ, Dolicious Donuts-ի համասեփականատեր Ջեն Կամինսկին նշել է, որ մեկ փքաբլիթը պատրաստելու համար շուրջ 5 ժամ է ծախսվում: Ընդ որում, ավելի քան 40 տարվա պատմություն ունեցող բաղադրատոմս է օգտագործվում: