«Elite Traveller» պորտալը ընթերցողների կարծիքների հիման վրա կազմել է 2015թ. աշխարհի լավագույնմ 10 ռեստորանների ցուցակը: Առաջին տեղում հայտնվել է Չիկագոյի «Alinea» երեքաստղանի ռեստորանը: Բացի համեղ կերակուրներից, այստեղ հյուրերին զարմացնում են ուտելի սփռոցներով եւ ուտելու համար նախատեսված դարչնագույն փայտիկներով:

Երկրորդ եւ երրորդ տեղերում հայտնվել են իսպանական ռեստորանները՝ Ժիրոնի «El Celler de Can Roca» եւ Լարիբետցուի «Azurmendi» ռեստորանները: Դրանք ընթերցողներին դուր են եկել իսպանական ավանդական խոհանոցի նկատմամբ ավանդական մոտեցմամբ: Պորտալը խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել այնպիսի ուտեստների վրա, ինչպիսիք են կարամելապատ ձիթապտուղը եւ տրյուֆելե քաղցրավենիքները, հայտնում է Kedem-ը:

Լավագույն ռեստորանների տասնյակում են հայտնվել ԱՄՆ-ի 3 ռեստորան եւ մեկական՝ բրիտանական եւ չինական: