Ամերիկուհի Էյփրիլ Բրուքերը լքել է իր փեսացուին՝ իր 16 խաղալիքների նկատմամբ վերջինիս խանդի պատճառով: Էյփրիլը այդ խաղալիքներն իր երեխաներն է համարում, հաղորդում է Lenta.ru-ն:

Հաղորդվում է, որ Բրուքերը խաղալիքների համար ննջարան է առանձնացրել: Նյու Յորքի 30-ամյա բնակչուհին պատմել է, որ ինչ-որ պահի իր փեսացուն առաջարկել է ընտրություն կատարել իր եւ տիկնիկների միջեւ: Սկզբում նա համաձայնել է հրաժարվել իր հոբբիից, սակայն 8 ամիս անց լքել է փեսացուին ու վերադարձրել իր տիկնիկներին: Չի նշվում, թե այդ ընթացքում որտեղ էր նա պահել իր հավաքածուն:

Իր որոշումը Բրուքերը բացատրել է նրանով, որ չի պատկերացնում իր կյանքն առանց տիկնիկների: Նա հավելել է, որ տիկնիկներ սկսել է հավաքել 13 տարեկանից:

Վերջին 10 տարիներին Էյփրիլ Բրուքերը, որը պարբերաբար ԱՄՆ տարբեր քաղաքներում ներկայացումներ է ցուցադրում իր տիկնիկներով, դրանց վրա ծախսել է 200 հազար դոլար: Այդ գումարը ծախսվել է տիկնիկների հագուստի, սանրվածքների եւ տեղափոխման վրա: