Վաշինգտոնում մայիսի 7-9-ն անցկացվելու է «Մերձավոր Արեւելքի օգնության կոմիտե» կազմակերպությանը նվիրված ցուցահանդես՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում:
«Նրանք չեն զոհվի. Մերձավոր Արեւելքի օգնության Կոմիտեի պատմություն» անվանումով ցուցադրությունը նվիրված է մեկ միլիոն փախստականների օգնությանը, որոնց 80%-ը հայեր էին, ինչպես նաեւ հույներ, ասորիներ եւ ազգային այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
Ըստ «Armenian Weekly»-ի, ցուցադրությունը 27 ցուցատախտակ կներառի, որոնք արդեն ներկայացվել են Լոս Անջելեսում եւ Բոստոնում:



























