Վենեսուելայում շոգի պատճառով կրճատել են աշխատանքային օրը: Պետծառայողները կաշխատեն 6 ժամից էլ քիչ՝ էլեկտրականությունը խնայելու համար: Մասնավորապես, աշխատանքային օրը կսկսվի առավոտյան ժամը 8.30-ին եւ կավարտվի 13.00-ին, երբ ջերմաստիճանը դեռ չի հասել իր առավելագույնին՝ 45 աստիճանի:
Իշխանությունները խոստացել են վերահսկողության տակ վերցնել մասնավոր հատվածի կողմից էլեկտրաէներգիայի օգտագործումը եւ էլէներգիայի օգտագործումը 10 տոկոսով նվազեցմանն ուղղված քայլերի կատարումը, հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը:




























