Quacquarelli Symonds գործակալությունը կազմել է տարբեր ուղղվածություններ ունեցող աշխարհի համալսարանների QS World University Rankings-2015 ամենամյա վարկանիշային աղյուսյակը։ Լավագույն 100-յակում ընդգրկվել է 512 համալսարան։

Վարկանիշում ավանդաբար առաջատար են ամերիկյան համալսարանները։ Հարվարդի համալսարանն ու Մասաչուսեթսի տեխնիկական ինստիտուտը ընդհանուր հաշվարկում, ըստ տարբեր ուղղվածությունների, զբաղեցրել են 21-րդ տեղը ։ Մասաչուսեթսի տեխնիկական համալսարանը (MIT) առաջատար դիրքեր է զբաղեցրել ֆիզիկայի եւ աստղագիտության, լեզվաբանության, քիմիայի, համակարգչային գիտությունների եւ մի շարք ինժեներական ուղղվածությունների ոլորտում։ Սոցիոլոգիայի, հոգեբանության, քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների, բժշկության, դեղագործության, մաթեմատիկայի, պատմության, կենսաբանության, իրավունքի, հաշվապահության եւ ֆինանսական ուղղությունների ոլորտում առաջին հորիզոնականներն է զբաղեցրել Հարվարդը։

Բրիտանական Քեմբրիջն ու Օքսֆորդը առաջատար են անգլերեն լեզու եւ գրականություն ուղղության մեջ։ Օքսֆորդն առաջին տեղն է զբաղեցրել «Աշխարհագրություն» եւ «Ժամանակակից լեզվաբանություն» առարկաների ուղղությամբ։ Մեծ Բրիտանիայի արվեստների թագավորական քոլեջը առաջատար է մշակույթի եւ դիզայնի ոլորտում, իսկ Հարավային Քալիֆորնիայի համալսարանը՝ մեդիաարդյունաբերության ոլորտում։ Շվեդիայի Կարոլինի ինստիտուտը առաջատար դիրքեր է զբաղեցնում ատամնաբուժական ուղղվածություն ունեցող համալսարանների շարքում։ Լոնդոնի համալսարանական քոլեջը առաջատար է մանկավարժության ոլորտում։ Նյու Յորքի համալսարանը՝ փիլիսոփայության։ Գյուղատնտեսության եւ անասնաբուժության ոլորտում առաջատար է Դեւիսի Քալիֆորնիական համալսարանը, իսկ բնապահպանության ոլորտում՝ Բերքլիի Քալիֆորնիական համալսարանը։

Վարկանիշը կազմելիս առաջնորդվել են 4 չափանիշներով՝ ակադեմիական հանրության կարծիքը, գործատուների կարծիքը, մեջբերման ինդեքսը եւ Հիրշի ինդեքսը, որը հաշվարկում է գիտության մեջ ունեցած ավանդը։