«Ի տարբերություն երեւանյան որոշ շրջանակների, Լեռնային Ղարաբաղում վաղուց Լ.Տեր-Պետրոսյանին ոչ ոք չի հիշում: Դա քաղաքական գործչի դիրքորոշում չէ` ավելի շուտ իր ճշմարտացիությանը հավատացող ֆանատիկոսի, գիտնականի կառչածություն է ինչ-որ սեւեռուն գաղափարի:

Եթե կարճ ասեմ` այդ ելույթով Լ.Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը կատարելապես իրեն սպառեց, եւ մնաց բանասերը, պատմաբանը: Գուցե այս տարիներին նա իրեն նաեւ քաղաքագետի որակներ էր վերագրում, չգիտեմ, բայց կարող եմ ասել, որ Լ.Տեր-Պետրոսյանի ասածը պատմաքաղաքագիտական կոնցեպցիա է, որ թերեւս կարող է ակադեմիական բանավեճի նյութ լինել»,-թերթին հայտնել է ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վահրամ Աթանեսյանը: