Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստը, որի ժամանակ «Գյուլենի շարժումը» պաշտոնապես հայտարարվել է երկրի թշնամի։
Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ «Գյուլենի շարժումը» մտել է ազգային անվտանգության քաղաքական փաստաթուղթ համարվող «Կարմիր գրքի» մեջ։
Նիստի ժամանակ քննարկվել է նաեւ Հայոց ցեղասպանության թեման, որի ժամանակ խորհրդի անդամները պնդել են, թե տարբեր երկրների կողմից ընդունված Ցեղասպանության որոշումները քաղաքական են եւ կապ չունեն պատմության հետ, ուստի Թուրքիան անտեսում է դրանք։





























