Իրաքի զորքերն, օդուժի աջակցությամբ, երկրի երեք նահանգներում մի քանի շուրջկալների ընթացքում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարյուրավոր անդամների: Այս մասին ասվում է Իրաքի ՊՆ տարածած հայտարարությունում:
Ռազմական գործողություններն իրականացվել են Անբարի, Սալահ էդ-Դինի եւ Բաղդադի նահանգներում:
Հիշեցնենք, որ իսլամիստների հարձակումներն Իրաքի հյուսիսային նահանգրենում սկսվել է նախորդ տարվա ամռանը: Մինչ օրս նրանց վերահսկողության տակ է գտնվում Իրաքի տարածքի մոտ 1/3-ը:





























