Ղազախստանի հետ Ղրղզստանի սահմանը ԵՏՄ շրջանակներում պետք է բացվի մինչեւ մայիսի վերջը։ Այս մասին մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարել է վարչապետի թեկնածու Թեմիր Սարիեւը։
Նրա խոսքով մայիսի 8-ին Մոսկվայում 2 արձանագրություն կստորագրվի, որոնց կարգավորումը հետաձգել է վավերացումը։ Առաջին հերթին դա վերաբերում է ներկրման տուրքերի արտոնությունների պահպանմանը, իսկ երկրորդը ԵՏՄ շրջանակներում անասնաբուժական վերահսկողության համար անհրաժեշտ աուդիտի համակարգի բացառումը։
Սարիեւի խոսքով, եթե պայմանագրի վավերացումը ժամանակին լիներ, սահմանը կբացվեր մայիսի 15-ին։





























