Հանրապետության տարածքում մայիսի 1-ին հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վրկ:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, թե Երեւանում մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +11+13 վաղը ցերեկը՝ +24+26 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +17+22,

Կոտայքում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +17+22,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +17+22,

Լոռիում՝  գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +22+25,

Տավուշում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +23+27,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +17+22,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +23+26,

Արարատում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +24+26,

Արմավիրում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +24+26,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +17+22,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +24+26,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +27+32,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+26,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +23+27: