Հարավային Աֆրիկայի Հանրապետության դատարանն այսօր՝ ապրիլի 30-ին, առաջին անգամ թույլ է տվել էֆթանազիան (անհույս հիվանդների կյանքի դադարեցում): «Հայցվորին թույլ է տրվել դիմել բժշկի օգնությանը, որը մահացու դեղամիջոց կներարկի կամ կտա, որ ինքն իրեն ներարկի»,-ասել է Պրետորիայի Բարձրագույն դատարանի դատավոր Հանս Ֆաբրիցիուսը: Բժիշկը դրա համար պատժի չի արժանանա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Էֆթանազիայի խնդրանքով դատարան է դիմել 65-ամյա փաստաբան Ռոբին Ստրանմաշ Ֆորդը, որի մոտ շագանակագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել:

ՀԱՀ-ում էֆթանազիան արգելված է օրենքով: Դատարանի որոշման դեմ բողոքել են արդարադատության եւ առողջապահության նախարարները, որոնք հայտարարել են, որ դատարանն իրավունք չունի թույլ տալ անօրինակությունը: