Հուլիսի 30-ին, ժամը 00.57-ին Արարատի մարզի Տիգրանաշեն- Զանգակատուն ավտոճանապարհի 7-րդ կմ-ում ավտոմեքենա է շրջվել:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել Արարատի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Դեռեւս չպարզված հանգամանքներում «ԿրԱԶ» մակնիշի 059 ՏՕ 43 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից ու շրջվել ձորը: Վարորդ` 42-ամյա Դ. Սարգսյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Արարատ քաղաքի հիվանդանոց:
Ըստ բժիշկների` Դ. Սարգսյանի վիճակը բավարար է:




























