«Նոյեմբերի 5»-ի գործով դատապարտված գնդապետ Վարդան Վարդանյանը չի ցանկանում դադարեցնել հացադուլը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նրա փաստաբանը՝ Ինեսա Պետրոսյանն ասաց, որ այցելել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Վարդան Վարդանյանին: «Իմ բոլոր հորդորները՝ դադարեցնելու հացադուլը, ապարդյուն էին, նա ասաց, որ կշարունակի հացադուլը»,-ասաց փաստաբանը:

Նշենք, որ ավելի վաղ հացադուլ էր հայտարարել նաեւ պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանը: Նա պահանջում էր ազատ արձակել կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին: Հացադուլ հայտարարած ՀԽ անդամ Գեւորգ Սաֆարյանն էլ երեկ դադարեցրել է այն: