Հավայան կղզիներում շնաձուկը հարձակվել է թոշակառուի վրա, գրում է Reuters-ը։ Արդյունքում 65-ամյա Մարգաթեր Քուրսը մահացել է։

Զոհվածի եղբայրը պատմել է, որ Քուրսը ամեն օր լողանում էր օվկիանոսում։ Ապրիլի 29-ին ամերիկուհին որոշել է իր 2 ընկերների հետ լողալ այլ վայրում եւ աստիճանաբար հեռացել էր նրանցից։ Հետագայում ափից  200 մ հեռավորության վրա հայտնաբերվել էր կնոջ դիակը, գրում է ABC News-ը։

Միջադեպի հետեւանքով Մաուի լողափը փակվել է։