ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի ոստիկանները կալանավորել են սեւամորթ մի կնոջ, որը Facebook-ի իր էջում կոչ էր արել սպանել սպիտակամորթ ոստիկաններին։ Այս մասին գրում է New York Daily News-ը։
33-ամյա Էբոնի Դիքքենսը սոցցանցում գրել էր, որ բոլոր սեւամորթ մարդիկ պետք է գնան եւ կրակեն երկրի բոլոր սպիտակամորթ ոստիկանների վրա եւ մասնավորապես նշել, որ ինքը միայնակ կարող է վաղը 15 ոստիկան սպանել, փոխանցում է Gazeta-ն։
Կնոջը կալանավորել են ահաբեկչության հետ կապ ունեցող տեղեկության տարածման համար։ Տարվում է հետաքննություն։
Պարբերականը նշում է, որ կնոջ կալանքը տեղի է ունեցել Բալթիմորում սեւամորթ քաղաքացու սպանության պատճառով սկսված անկարգությունների ֆոնի վրա։



























