Ճապոնիայում ծառայողներին Cool Biz ամառային համազգեստին անցնելու պատճառով թույլ են տվել աշխատանքի գնալ առանց փողկապի։
Այս տարի նախագծի հեղինակը՝ Շրջակա միջավայրի նախարարությունը, ծրագրի մեջ է ներգրավել նաեւ Ճապոնիայի ունիվերմագների ցանցը, որը միավորում է 82 ընկերություն ու 226 խանութ, որոնք կհսկեն, որպեսզի օդորակիչների աշխատանքն ու լուսավորությունը իրականացվեն խնայող ռեժիմով։ Նման աշխատանք է կատարվել նաեւ Ճապոնիայի ռեստորաններում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Համազգեստի ամառային տարբերակը՝ Cool biz-ը, Ճապոնիայում իրականցվում է 2005թ.-ից։ Ամառային սեզոն է համարվում մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը։





























