Թբիլիսիում, Զուգդիդում, Բաթումում, Քութաիսում 19 կայքերում պոռնոգրաֆիկ բնույթի գովազդ տարածելու մեղադրանքով քրեական պատասխանատվության է կոչվել 40 մարդ, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»։
Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները տարբեր ժամանակ տարբեր պայմաններում շահույթ հետապնդող նկատառումներով պոռնոգրաֆիկ տեսանյութեր են տարածել, որոնց թվում եղել են նաեւ տեսահոլովակներ անչափահասների մասնակցությամբ։ Դրանք ներբեռնել են կայքերում՝ դրանով իսկ հասանելիություն ապահովելով համացանցում, ասված է Վրաստանի ՆԳՆ տարածած հայտարարության մեջ։
Այդ կայքերի հոսթինգն անջատված է, իսկ օգտատերերը՝ արգելափակված։




























