Հայաստանում 2013-ի վերջին խստացվեցին անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար նախատեսված պատիժները, որի արդյունքում պակասել են անչափահասների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքերը: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, «Սեռական բռնությունը՝ անչափահասների նկատմամբ Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ նշել է ՀՀ Քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության ՀԿԳ ավագ քննիչ Դավիթ Թումասյանը:

Նրա խոսքով՝ ըստ այդ փոփոխությունների Քրեական օրենսգրքով անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունները  հավասարեցվել են ընդհուպ մինչեւ բռնաբարության  համար նախատեսվող պատժաչափերի, եւ դա ուժեղ զսպող ազդեցություն է  թողել պոտենցիալ հանցագործների համար: «Այն անձանց համար, որոնք նախկինում օգտագործում էին անչափահասներին  իրենց սեռական կարիքները բավարարելու համար` գիտակցելով որ դրա համար վճարելու են տուգանք»,-ասել է նա:

Թումասյանն ասվածը հիմնավորելու համար վիճակագրական թվեր բերեց, ըստ որոնց անչափահաս աղջիկների նկատմամբ 2013-ին գրանցվել է սեռական ոտնձգության 78 դեպք, իսկ 2014-ին՝ 63 դեպք: