ՌԴ Պետդումայի «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Դմիտրի Գուդկովը հերքել է տեղեկություններն այն մասին, թե ռուս ընդդիմության ներկայացուցիչները կարող են հանդիպել Անգելա Մերկելի հետ Մոսկվա կատարած նրա այցի ժամանակ։
«Ես իմ աղբյուրներով ստուգել եմ. դա կատարյալ ցնորաբանություն է։ Ոչ մի հանդիպում էլ չի լինելու։ Դա ո՛չ քննարկվել է, ո՛չ էլ պլանավորվել»,- մեջբերում է Գուդկովին «Ինտերֆասք»-ը։
Նրա խոսքով՝ գերմանական կողմը կապ չի հաստատել ռուս ընդդիմադիրների հետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Իզվեստիա» թերթը գրում էր, որ Մերկելը, որը մայիսի 10-ին պլանավորում է այցելել Մոսկվա, կարող է հանդիպել ռուս ընդդիմադիրների հետ։





























