Ենթասպա Վալերի Դանիելյանը մեղավոր է ճանաչվել ՌԴ ՊՆ-ից ավելի քան 150 բնակարան յուրացնելու մեջ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով դատարանի  մամուլի ծառայությանը։

«Դանիելյանն ու  նրա երեք համախոհները մեղավոր են ճանաչվել։ Գործի ծավալուն լինելու պատճառով դատավճիռը կհրապարակեն առնվազն 2 օր»,- նշել են մամուլի ծառայությունում։

Դանիելյանի հանցակիցներն են եղել նրա կինը՝ Կրիստինա Իվանովան, գործարար Իվան Գանիչեւը եւ Սվետլանա Սավինան։ Հասցված վնասը գնահատվում է 1 մլրդ ռուբլի։