2015թ. հունվար-մարտին Եվրոպայում ավտոմեքենաների վաճառքը կազմել է 4 591 546 միավոր, ինչը 3.3 տոկոսով գերազանցում է մեկ տարի առաջ նույն ժամանակաշրջանի ցուցանիշը, հայտնում է Focus2move-ը։

Կայքի տվյալներով՝ եվրոպական ավտոշուկայում 2015թ. առաջին եռամսյակում ամենից շատ վաճառված մոդելը եղել է Volkswagen Golf-ը, որից վաճառվել է 161 916 հատ, ինչը 15.5 տոկոսով ավել է անցյալ տարվա համեմատ։

Երկրորդ տեղում է Volkswagen Polo-ն, որից իրացվել է 93 429 հատ (-1,4%), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ford Fiesta-ն (89 800 միավոր, +3,5%), գրում է Gazeta-ն։

Նրան հաջորդում են Renault Clio-ն (84 620, +0,8%) եւ Opel Corsa-ն։ (80 187, +20,5%)

Լավագույն տասնյակում են Nissan Qashqai-ն (71 620, +11,9%), Ford Focus-ը (63 779 , -10,4%), Peugeot 208-ը (60 356, -8,8%), Audi A3-ը (53 959 , +5,2%) եւ Opel Astra-ն (46 676, -2%).