Ֆրանսիահայ լրագրող, «Revue des deux Mondes» ամսագրի տնօրեն, «Elle» ամսագրի նախկին տնօրեն Վալերի Թորանյանն իր առաջին վեպն է ներկայացրել՝ «Օտարուհին» թեմայով: Այս մասին գրում է «Nouvelles d'Arménie» պարբերականը:
Վեպում միահյուսված են Հայոց ցեղասպանությունը վերապրած, 1920-ականներին Ֆրանսիայում ապաստան գտած Աղավնու եւ նրա թոռնուհու՝ Վալերի Թորանյանի պատմությունները:
Ներկայացնելով տեղահանության սարսափները, որոնք վերապրել է իր տատը, Վալերի Թորանյանը նկարագրում է իր նախնու հետ հարուստ, բայց շատ բարդ հարաբերությունները: Սակայն տողերի արանքում նա պատմում է նաեւ համընդհանուր մի պատմություն, որն արձագանք է գտնում այսօրվա խնդիրներում. Ժառանգության նշանակություն, ինքնության եւ մշակույթի խնդիրներ, արժեքների բախում:





























