Իսպանական Սեւիլիա քաղաքում Coca-Cola-ի գործարանի վրա ընկած Airbus A400M ռազմական ինքնաթիռի անձնակազմի բոլոր անդամները զոհվել են: Այս մասին հաղորդում է Sevilla Directo-ն:

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի խոսքով, ինքնաթիռում 8-10 մարդ է եղել:

Ըստ Gazeta-ի, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ինքնաթիռն ընկել է քաղաքի օդանավակայանից ոչ հեռու: