Մակեդոնիայի իշխանություննեչը հայտարարել են, որ Կումանովո քաղաքում գրոհայինների հետ փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է 4 ոստիկան, հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ «զինված ահաբեկչական խմբավորման» ձերբակալության նպատակով փակվել է քաղաքի կեսը, հաղորդում է Gazeta-ն:
Երկրի ՆԳՆ մամուլի քարտուղարը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել՝ հայտարարելով, որ գործողությունը դեռ շարունակվում է:
Նրա խոսքով, «լավ մարզված ահաբեկչական խումբը» ներխուժել է Մակեդոնիայի տարածք, նպատակ ունենալով հարձակումներ գործել պետական հաստատությունների վրա:





























