Մեծ Բրիտանիան իսպանական Սեւիլիայում ավիաաղետից հետո դադարեցրել է A400M ինքնաթիռի թռիչքները: Այս մասին գրում է The Guardian-ը:
Պաշտպանության նախարարությունում նշել են, որ դա արվել է որպես «նախազգուշական միջոցառում»:
Ըստ Gazeta-ի, հաղորդագրությունում ասված է, որ Մեծ Բրիտանիան A400M օդանավը ձեռք է բերել անցյալ տարվա նոյեմբերին:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իսպանիայում ինքնաթիռի կործանման հետեւանքով երեք մարդ է զոհվել, երկուսը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Եվս երկու հոգու ճակատագիրն անհայտ է:




























