Գիտնականները աշխարհի 15 երկրների 8-12 տարեկան ավելի քան 50 հազար երեխաների շրջանում հարցում են անցկացրել ընտանիքի, ընկերների, դպրոցական կյանքի, նախընտրելի զբաղմունքի մասին։
Հետազոտողները պարզել են, որ երեխաների մեծ մասը իրենց երջանիկ է զգում, սակայն 10 բալանոց համակարգով 10 բալով իրենց երջանիկ է համարել երեխաների 78 տոկոսը Թուրքիայում, 77 տոկոսոը՝ Ռումինիայում եւ Կոլումբիայում եւ միայն 40 տոկոսը Հարավային Կորեայում։
Նեպալում երեխաների 61 տոկոսը ապրում է իր ծնողների, տատիկների եւ պապիկների հետ այն պարագայում, երբ Մեծ Բրիտանիայում, Նորվեգիայում եւ Իսրայելում տատիկների եւ պապիկների հետ բնակվում է հարցվածների 10 տոկոսը։ Խաղերի եւ ֆիզիկական վարժությունների վրա ամենաշատ ժամանակը ծախսում են Լեհաստանի, Նորվեգիայի եւ Իսրայելի երեխաները, փոխանցում է Gazeta-ն։
Գիտնականները անդրադարձել են նաեւ երեխաների իրավունքներին։ Հատկապես տեղեկացված են այդ առումով Նորվեգիայի երեխաները։ Հարցվածների 77 տոկոսը տեղյակ է երեխաների իրավունքների մասին եւ գիտի, թե ինչ է նշանակում դա։





























