Գերմանիայում որբացած աղվեսը ընկերացել է շոտլանդական հովվաշան հետ, գրում է The Daily Mail-ը։ Երեքշաբաթական աղվեսին հայտնաբերել են ավտովթարից զոհված մոր մարմնի մոտ։
Սկզբում աղվեսին տարել էին անասնաբույժի մոտ, իսկ այնուհետեւ նրա համար տեր էին գտել։ Նոր տերերի տանն արդեն բնակվում էր մեկ շուն, կատու եւ 2 խոճկոր։ Նրանք աղվեսին ծանոթացրել էին Ցիվա անունով շոտլանդական հովվաշան հետ, եւ կենդանիները ընկերացել էին։ Հիմա աղվեսը կարծում է, թե ինքը նույնպես շուն է։






























