Հայոց ցեղասպանությունը հերքող թուրքամետ կայքի գովազդի դեմ Բոստոնից ստացված բազմաթիվ բողոքներից հետո, գովազդային վահանակների սեփականատեր ընկերությունը որոշել է այս շաբաթ բոլոր քաղաքների իր վահանակներից հեռացնել գովազդը: Այս մասին հայտարարել է «Outfront Media» ընկերության մամուլի քարտուղար Կառլի Զիպպը:

«Boston Magazine»-ում հրապարակված հոդվածի հեղինակը նաեւ ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Բոստոնի խոշորագույն «The Boston Globe» պարբերականը, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին ԱՄՆ կառավարությանն ուղղված կոչով խմբագրական հոդվածի հետ զուգահեռ, ամբողջ էջով տպագրել է FactCheckArmenia.com թուրքամետ կայքի գովազդը, որը հերքում է Հայոց ցեղասպանությունը: