ԱՄՆ Թեխաս նահանգի նախկին նահանգապետ Ռիք Փերին հայտարարել է, թե մտադիր է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում, հաղորդում է Reuters-ը։
Իր թեկնածության մասին նա պաշտոնապես կհայտնի հունիսի 4-ին, հաղորդում է Gazeta-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Բոլթոնը հրաժարվել է առաջադրվելու մտադրությունից։ Բոլթոնն ասել է, թե իր քարոզարշավն «անիրագործելի» է, իսկ ինքը իրատես է։



























