Կոլումբիացի կաթոլիկ հոգեւորական Խուան Վիսենտե Կորդոբան իր ելույթով զայրացրել է կրոնական պահպանողականներին եւ ԼԳՏԲ ակտիվիստներին։ Եպիսկոպոսը ենթադրել է, որ Հիսուսի 12 առաքյալներից ոմանք կարող էին գեյ լինել, իսկ Մարիամ Մագթաղենացին՝ լեսբուհի, փոխանցում է  BBC-ի ռուսական ծառայությունը։

Գեյերի կողմից երեխաներ որդեգրելու կոնֆերանսի ժամանակ Կորդոբան դատապարտել է խտրականության ցանկացած դրսեւորում՝ նշելով, որ նույնասեռականությունը մեղք չէ։

ԼԳՏԲ հանրությունն էլ քննադատել է հոգեւորականին, քանի որ նա իր ելույթում գեյ բառը փոխարինել է վիրավորական ժարգոնիզմով։

Հետո հոգեւորականը ներողություն է խնդրել իր ելույթի համար։