Դանիացի ջրասուզակները Հյուսիսային ծովի  հատակին հայտնաբերել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ խորտակված, Գերմանիայի կայսերական ռազմածովային ուժերին պատկանող նավի մնացորդներ։ Kaiserliche Marine U-78 նավը արտադրվել է 1916թ.։ Այս մասին տեղեկացնում է Lemvig Folkebladet-ը։

U-78-ը 40 նավաստիներով մասնակցում էր Ատլանտիկայի համար մղվող մարտին որպես ականակիր սուզանավ։ Այն խորտակվել էր 1918թ. հոկտեմբերին անգլիական սուզանավի արձակած ականից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նավը պլանավորվում է ծովից բարձրացնել եկող տարվա ամռանը։