ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից օգոստոսի 2-8-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետեւյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
Ոսկի. գնման գին` 12821.60 (-66.18), բացթողնման գին` 13936.52 (-71.94),
Արծաթ. գնման գին` 195.13 (+1.68), բացթողնման գին` 212.10 (+1.83),
Պլատին. գնման գին` 16969.46 (+519.34), բացթողնման գին` 18445.07 (+564.50),
Պալադիում. գնման գին` 5237.62 (+354.15), բացթողնման գին` 5693.06 (+384.94):
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից:




























