PSA Peugeot Citroen ընկերության խումբը մշակել է առաջին ինքնակառավարվող մեքենաները, որոնք կկիրառվեն հաջորդ սերնդի Peugeot 508 ընտանիքում։ PSA-ի կառավարիչների տարեկան ժողովում նման հայտարարությամբ է հանդես եկել ալյանսի ղեկավար Կարլոս Տավարեսը, հաղորդում է Automotive News-ը։

Նրա խոսքով, նոր 508-ը կարող է տեղաշարժվել կիսաավտոմատ ռեժիմով։ Մեքենայի էլեկտրոնիկան ինքնուրույն կվերահսկի ղեկը եւ արգելակների համակարգը ինչպես արագընթաց մայրուղիներում, այնպեսլ է մեքենաների մեծ հոսքի պայմաններում։ Բացի այդ, մեքենան ունի նաեւ ավտոմատ կայանման համակարգ։

Նա նշել է, որ Peugeot 508-ի վրա կիրառվելիք տեխնոլոգիաները առաջին քայլն են լրիվ ավտոմատ համակարգի անցնելու ճանապարհին, հաղորդում է Motor-ը։