Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի ԶԱԳՍ-ում կայացել է 17-ամյա Խեդա (Լուիզա) Գոյլաբիեւայի եւ ՆԳ բաժնի պետ, 57-ամյա Նաժիդ Գուչիգովի ամուսնության արարողությունը:

Ավելի ուշ ռեստորանում հանդիսությանը միացել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, որը շնորհավորել է նորապսակներին, լեզգինկա պարել:

Ինչպես հաղորդում է NEWSru-ն, ամուսնության պատմությունը մեծ տարածում էր ստացել, քանի որ աղջիկն անչափահաս էր, նաեւ ոստիկանապետը վերջնագիր էր ներկայացրել աղջկա ծնողներին, կամ ինքնակամ են տալիս աղջկան, կամ խլում է: Գուչիգովը անցակետեր էր դրել գյուղում, որպեսզի ծնողները չկարողանան աղջկան տանել երկրից: Լրագրողները դեպքը առեւանգում էին համարել, իսկ Չեչնիայում հարսնացուների առեւանգումն արգելվում է:

Տեղեկություն էր տարածվել, որ Գուչիգովն արդեն ամուսնացած է, իսկ Գոյլաբիեւան նրա երկրորդ կինն է դառնալու: Ռուսաստանյան օրենսդրությամբ բազմակնությունն արգելված է: