Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 66 շենքի մոտից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արթուր Մ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե խուզարկությամբ նրա բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել եւ առգրավվել է 0.5 լ տարողության պլաստմասսե տարա՝ թափանցիկ հեղուկով:

Արթուր Մ.-ն հայտարարել է, որ հեղուկը աղաթթու է, որը ապրիլի վերջերին, թմրամիջոց պատրաստելու նպատակով, իրեն տվել է իր ծանոթ Արթուր Կ.-ն:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Կ.-ի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: