Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1976 թ. ծնված Միքայել Հ.-ն։

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2012 թ. մարտի 23-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով: