Արտակարգ իրավիճակների նախարարության Չարբախի հրշեջ-ծառայությունում օրերս կրակոցներ են հնչել: NEWS.am-ի տեղեկություններով՝ ԱԻՆ-ի աշխատակիցը կրակել է մեկ այլ ԱԻՆ աշխատակցի: Ընդ որում՝ վերջինս աշխատակցին կրակել է պնեվմատիկ զենքով:

Աշխատակիցը կոտորակային ծանր վնասվածք է ստացել որովայնի հատվածում, երիտասարդին մի քանի ժամ վիրահատել են, մինչեւ կարողացել են գնդակը հանել, վիճակը կայունացնել, բժիշկներին դժվարությամբ հաջողվել է նրան գիտակցության բերել:

Ասում են, թե կրակողը հայտնել է՝ իբր միջադեպը զուտ պատահականություն է, ինքը զբաղվում է ծտաորսությամբ, ցանկացել է ծտին կրակել, այն էլ պատահաբար կրակել է գործընկերոջը:

Սակայն, կասկածներ կան, որ միջադեպը ամենեւին էլ պատահականության հողի վրա չի եղել, այլ վիճաբանության: Այնպես որ նյութերը, ամենայն հավանականությամբ, կուղարկվեն ՀՔԾ: