Ոստիկանության ծառայողներն օրերս Բագրատաշենի բաժանմունք բերման են ենթարկել 1982 թ. ծնված Մարտիրոս Գ.-ին, նույն ինքը՝ 1983 թ. ծնված Վահան Պ.-ին։

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2012 թ. մայիսի 23-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի /պետական սահմանն ապօրինի հատելը/ 1-ին մասի եւ 325 հոդվածի /փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/ 1-ին մասի մեղադրանքներով: