Շոտլանդացի գիտնականները կարծում են, որ կանանց չպետք է շփոթեցնի այն, որ երբեմն նրանց այտերը կարմրում են: Նրանց կարծիքով, կանանց դեմքի թեթեւ վարդագույնը գրավում է տղամարդկանց:
Մասնագետների խոսքոով, դեմքի կարմրությունն առաջանում է էստրադիոլ հորմոնի ազդեցությամբ: Planet-today-ի փոխանցմամբ, մաշկի կարմրությունը կանացի օրգանիզմում այդ հորմոնի առկայության արդյունք է: Գիտնականները կարծում են, որ այս բացահայտումը բացատրում է այն հանգամանքը, որ կանայք նախընտրում են այտերին կարմիր երանգներով սնգույր քսել, ինչպես նաեւ այն, որ կարմիրը կրքոտ սիրո խորհրդանիշ է համարվում:
Նշենք, որ էստրադիոլը կանանց հիմնական սեռական հորմոններից է, որը պատասխանատու է վերարտադրողական գործառույթի համար: Կնոջ արյան մեջ դրա քանակությունը փոփոխվում է՝ կապված դաշտանային ցիկլից, առավել բարձր ցուցանիշի հասնելով ձվաբջջի՝ բեղմնավորման պատրաստ լինելու ժամանակաշրջանում: Դաշտանադադարից հետո հորմոնի քանակությունը նվազում է եւ անփոփոխ մնում:





























